Քանյե Ուեսթը Twitter-ում հարցրել է՝ արժե՞, որ ինքը նախագահ առաջադրվի
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը երեքշաբթի Twitter-ի օգտատերերին հարց է ուղղել՝ արժե՞, որ ինքը ԱՄՆ նախագահ առաջադրվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մտածում եմ՝ ենթադրվո՞ւմ է, որ բոլոր սեւամորթները կքվեարկեն [դեմոկրատների առավել հավանական թեկնածու Ջոզեֆ] Բայդենի օգտին»,- գրել է նա: Նա նաեւ հարցրել է՝ սոցցանցի օգտատերերը «ցանկանո՞ւմ են արդյոք», որ ինքը մասնակցի նախագահական մրցապայքարին:
Ուեսթը հաղորդագրության մեջ ներառել է հեշթեգ, որն առնչվում է ընթացիկ տարվա ծրագրերին, ինչպես նաեւ հավելել է. «Գուցե 24-ի՞ն»: Ավելի վաղ երգիչը հնարավոր էր համարել, որ երկրի բարձրագույն պետական պաշտոնին կարող է հավակնել ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2024 թվականին:
Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել է, որ պատրաստվում է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Հուլիսի 8-ին Forbes ամսագրին տված հարցազրույցում արտիստը պարզաբանել էր, որ պատրաստվում է մասնակցել այս տարի նախատեսված ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու: Ուեսթը նշել էր, որ այլեւս չի աջակցում ամերիկյան ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ չնայած նրան, որ վերջին տարիներին եղել է նրա կողմնակիցը:
Ապրիլին Forbes ամսագիրը Ուեսթին միլիարդատեր էր ճանաչել: Նրա ունեցվածքը մոտ 1,3 միլիարդ դոլար է գնահատվում, Ուեսթը Միացյալ Նահանգների ամենահայտնի ռեփ կատարողներից է: Երգիչը Grammy-ի ավելի քան 20 մրցանակ է ստացել։
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ինչպես ակնկալվում է, դեմոկրատներից թեկնածուն կլինի Բայդենը, իսկ հանրապետականներից՝ Թրամփը:


















































Վիսկոնսին նահանգը մերժել է ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու Քանյե Ուեսթի դիմումը
Քանյե Ուեսթը Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթի նոր մարզակոշիկները վիրավորել են մահմեդականներին
Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ