Նման անձերի պատգամավոր լինելու փաստը մեր բոլորի մեծագույն խայտառակությունն է
Հարգելի Հայաստանցիներ, խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, երևույթներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ
Հայաստանցիներ ասելով, նկատի ունեմ Հայաստանում ապրող բոլոր ազգերի՝ եզդիներ, հայեր, ասորիներ, ռուսներ , հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներին։ Խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, երևույթներից։
Նրանք, ոչ միայն վիրավորում են ազգային փոքրամասնություններին, տվյալ դեպքում՝ եզդիներին, այլև այդ տարրերը չունեն հայրենիք, չեն հարգում նաև իրենց ազգակիցներին, պառակտելով նրանց հայաստանցիների և արցախցիների։ Իսկ սեփական հայրենիքը հարգող անձը, կհարգի ոչ միայն իր ազգին, առանց նրանց բաժանելու ըստ աշխարհագրության, սևերի ու սպիտակների, այլև նույն սիրով և հոգատարությամբ կվերաբերվի այլ ազգերի ներկայացուցիչներին։
Իհարկե, դատապարտելի է որևէ ազգային և համամարդկային արժեքներ, բացի սեփական շահը , չդավանող այդպիսի երևույթների պահվածքը։ Ուղղակի, տվյալ պարագայում, խնդրում եմ ձեզ, հարգելի եզդիներ, արհամարհեք նրանց։ Նման անձերի քաղաքական գործիչ, առավել ևս պատգամավոր լինելու փաստը, մեր բոլորի, ներեցեք, հատկապես հայերիս մեծագույն խայտառակությունն է»։
Նշենք, որ նախօրեին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել եզդիների մասին, ապա հեռացրել:
«Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի: Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի հայ լինի, թե եզդի»,– գրել էր Արման Բաբաջանյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել