«Մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են». Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը հանդիպել է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ: Այս մասին Դեմիրը տեղեկացրել է իր թվիթերյան էջում:
«Մենք քննարկել ենք ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը: Մեր անօդաչու թռչող սարքերը և հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են»,-գրել է Դեմիրը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովի գլխավորած պատվիրակությանը, հանդիպման օրակարգը վերաբերել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողություններին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին