Թեհրանը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լարվածության կարգավորման հարցում
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հուլիսի 16-ին Արդեբիլ քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին զինված հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդես գալու պատրաստակամությունը, գրում է Mehr լրատվական գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին կոչ է արել «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»՝ նշելով, որ Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև հանդես գալ որպես միջնորդ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը պարզ է։ Իրանն աջակցում է տարածաշրջանում տնտեսական և անվտանգության առավելությունների օգտագործմանը։ Մենք ցանկանում ենք լարվածությունը պահել վերահսկողության տակ, և վստահ ենք, որ լարվածությունը վերահսկելով՝ շարունակվող հակամարտությունները չեն վերածվի պատերազմի»,- ընդգծել է Մուսավին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց էր ունեցել իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով սահմանին տիրող լարվածության սրումը։
«Ադրբեջանական և հայկական ուժերի միջև վերջին բախումներից հետո Իրանի ԱԳ նախարարն այսօր Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ կայացած առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է լարվածությանը վերջ դնելուն աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով կողմերին զսպվածություն դրսևորել և խորհուրդ տալով բանակցություններ սկսել հակասությունների խաղաղ կարգավորման համար»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը