Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ դժգոհել է հայտնել երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքից: Այս մասին հայտնել է Minval.az-ը։
«Անհրաժեշտ է վերլուծել մեր միջազգային ներկայացուցչությունների աշխատանքը, որոշել Ադրբեջանի դեսպանությունների գործունեության արդյունավետության ինդեքսը: Մեր աշխատակիցները որոշ դեսպանատներում անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում իրենց պարտականություններին և չեն կարողանում հարկ եղածին պես ներկայացնել մեր շահերը»,- ասել է Ալիևը՝ շեշտելով, որ դեսպանությունները պետք է սերտ կապի մեջ լինեն արտասահմանում ապրող հայրենակիցների հետ և համակարգեն սփյուռքի կազմակերպությունների աշխատանքը:
«Որոշ դեպքերում պետք է անհապաղ արձագանքել ապատեղեկատվությանը»,- հավելել է Ալիևը: Միևնույն ժամանակ, երկրի նախագահը շեշտել է, որ որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը և դա չեն թաքցնում:
«Գաղտնի չէ, որ Ադրբեջանի դեմ արշավ է իրականացվում, և այն համակարգվում է: Շատ պատճառներ կան դրա համար, այդ թվում՝ մեր անկախ քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահերի վրա: Կա արդյո՞ք արժանի պատասխան այդ արշավին: Ոչ: Որոշ ադրբեջանական տարրեր արտասահմանում իրենց գործողություններով, հայտարարություններով կոպտորեն խախտում են երկրի օրենքները»,- հավելել է Ալիևը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը