«Տոտենհեմն» ու «Էվերտոնը» միավորներ կորցրեցին
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Բորնմութին», իսկ «Էվերտոնը» ընդունել էր «Սաութհեմփթոնին»:
«Բորնմութ» - «Տոտենհեմ» խաղում թիմերին այդպես էլ չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
«Էվերտոն» - «Սաութհեմփթոն» խաղում ևս թիմերը չկարողացան պարզել հաղթողին: 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սաութհեմփթոնի» անգլիացի հարձակվող Դենի Ինգսը, իսկ 43-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Էվերտոնի» բրազիլացի կիսապաշտպան Ռիշարլիսոնը:
Այժմ «Տոտենհեմը» 49 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Էվերտոնը» 45 միավորով 11-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր
«Բորնմութ» - «Տոտենհեմ»՝ 0:0
«Էվերտոն» - «Սաութհեմփթոն»՝ 1:1
Ռիշարլիսոն, 43 - Դենի Ինգս, 31


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել