Փաշինյանը հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է
Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին իր ՖԲ էջում «հուսադրող» հրապարակումներ է անում՝ կառուցենք Հայաստանը նորովի և այլն... Զուգահեռ իրականությունում՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջից դուրս, ամեն օր մարդիկ են հիվանդանում, մահանում, բիզնեսներ են փակվում, սննկանում, մարդիկ անգործ են մնում, հացի գումար վաստակելու խնդրի առջև կանգնում...
Այս ամենն, իհարկե, չի հուզում Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր գերխնդիրը սին հույսեր տալն է, ինչի շնորհիվ էլ, մեծ հաշվով, կարողացավ իշխանության գալ: Նիկոլ Փաշինյան-ժողովուրդ հարաբերությունները
նման են նրան, երբ մեկը սիրում է, նվիրվում, ամեն ինչ անում սիրած մարդու համար, մեկ էլ մի «գեղեցիկ» օր լսում է՝ է չանեիր...))))
Հիմա Նիկոլ Փաշինյանինն է՝ սին հույսեր, խոստումներ է տալիս, հետո էլ ասում՝ է չհավատայիք... է չընտրեիք... է չհիվանդանայիք... է չմեռնեիք...
Հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է, քանի որ հավատալը բնորոշ է մարդուն, իսկ հուսախաբ անելը՝ խաբեբային...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ