Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել
Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (European Syriac Union (ESU)։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:
Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ ցեղասպանական քաղաքականությունը:
Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ եւ դատապարտել Թուրքիայի իշխանությունների ոճրագործ քաղաքականությունը եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Թուրքական զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին