Ոստիկաններն ասում են՝ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրեկան տուգանել 20 քաղաքացի. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ չէ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ոչ վաղ անցյալում:
Պրն. Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ: Ինչքա՜ն բան է փոխվել Ձեր կյանքում և, որ ամենակարևորն է, Ձեր տեսակետներում, որի համար ցավում եմ, զուտ ցավում: Մեջս փշրվում է երբեմնի հավատն ու պաթոսը:
Այո´, քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, անկախ նրանից` ով է իշխանության գլուխ: Կներեք, բայց ի տարբերություն, ինձ մոտ տեսակետներ չեն փոխվել:
ԱԺ նախագիծ է ներկայացվել` բարձրացնել տուգանքները 10.000 դրամի փոխարեն 20.000-50.000 դրամ:
Ամեն օր ուզում եմ տրամաբանել` էլ ի՞նչ կարող են անել իշխանությունները, որ ժամ առ ժամ վանեն ժողովրդին ու սեղմեն այն օղակը, որն արդեն իսկ անհնար է դառնում սեղմել:
Լավ, գոնե հասկանում եք, որ մարդիկ հացի գումար նույնիսկ չունեն, թե՞ արդեն իրողություններից իսկապես կտրվել եք ու, ինչպես բոլորս էինք ասում նախկին իշխանությունների գործունեությանը հետ կապված, չեք տիրապետում իրավիճակին: Եթե նույնիսկ սխալվում եմ և տիրապետում եք, դա շատ ավելի վատ է:
Ի դեպ, ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրեկան տուգանել 20 քաղաքացի, որովհետև տրվում է թվով հենց 20 թերթիկ:
Հ.Գ. Խնդրում եմ ԱԺ պատգամավոր ընկերներիս, և ոչ միայն, դեմ քվեարկել այս պատուհաս նախագծին: Մի´ վարվեք քաղաքացու հետ նման կերպ: Ուղղակի մի´ վարվեք:
Հուսով եմ` հաջորդ տուգանքը դիմակի, օրինակ, գույնի համար չի լինի»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել