Թուրքիայում 115 նախկին պաշտոնյա է ձերբակալվել Էրդողանի տվյալներն ուսումնասիրելու և գյուլենականների համար լրտեսություն անելու կասկածանքով
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների` Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդում (MASAK) դատախազության պահանջով անցկացրած հատուկ գործողությունների շրջանակներում խորհրդի նախկին անդամ 115 պաշտոնյա է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:
Ձերբակալված անձինք խորհրդում աշխատանքի էին անցել 2016 թվականին Թուրքիայում իրականացված հեղաշրջման անհաջող փորձից հետո, սակայն 2019 թվականին տեղափոխվել էին այլ աշխատանքների տարբեր վայրերում:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական շարժման» համար լրտեսություն անելու, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նույնականացման համարներով համակարգային հարցումներ կատարելու համար: Դատախազությունը կասկածում է, որ տվյալ անձինք կարող էին ուսումնասիրել Էրդողանի ֆինանսական գործարքները:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալություններ երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին