«Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հայով եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելուն։ Նա մասնավորապես նշել է փաստարկները, որոնք ներկայացվում էին գաղափարի հեղինակների կողմից։
«Իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը և դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։
Երկրորդը Հայաստանում կան այլ հավատքներին դավանողներ և պետք է հարգել նաև իրենց տեսակետը։
Երրորդը՝ Եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմության առարկայի մեջ»,- գրել է նա՝ հավելելով, թե ենթադրենք կային խնդիրներ բովանդակության և դասավանդման հետ, ի՞նչն էր խանգարում իրենց, որպեսզի Եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորեին։
«Հայոց Եկեղեղու պատմությունը այնքան լայնածավալ և խորը իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։
Կրկնեմ, որ ես համարում եմ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնել դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա։ Ասեմ ավելին, սա իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք և «կոսմոպոլիտ»(վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները»,- նշել է Աբովյանը՝ հավելելով, որ կան հարցեր, որտեղ նա ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերելու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ