Վարդուհի Իշխանյանին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու
Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քիչ առաջ ինձ զանգեցին քրեական ոստիկանությունից ու շատ քաղաքավարի հրավիրեցին ոստիկանություն՝ բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իմ գրառման կապակցությամբ։ Իհարկե հրաժարվեցի,ասելով, եթե իրենք իրոք հետաքրքրված են ընտրակեղծարարներ բացահայտելով, թող դիմեն ԿԸՀ ու պահանջեն 1995-1996թթ ընդդիմության վստահված անձանց, հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր պատգամավորական թեկնածուների տվյալները և հետաքննություն կատարեն մեղավորներին գտնելու համար։
Ես միայն մի փաստ հաղորդեցի, որ լինելով վստահված անձ ,ինքս եմ տեսել անօրինականությունները։ Ինձ պատմել են նաև ընտրատարածքներից մեկի նախագահն ու քարտուղարը, թե ինչպես, երբ տանում էին արձանագրությունները հանձնելու ԿԸՀ,տեսել և լսել են ԿԸՀ նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գորգռոցը հեռախոսով , որ հանձնաժողովի անդամներից մեկի վրա գորգոռում էր, թե փոխեք «Այո»-ի ու «Ոչ»-ի տեղերը։1995-ին նաև ԼՏՊ-ի հագով կարված սահմանադրությունը կեղծիքով անց կացրեցին։
Երիտասարդ քայլողները ամենայն հավանականությամբ չգիտեն ով է Ջհանգիրյանը, բայց Նիկոլը շատ լավ գիտի և եթե քրքրենք այն ժամանակվա թերթերը,թեկուզ իր խմբագրած թերթը,բավականին ուշագրավ փաստեր կգտնեք Ջհանգիրյանի հանցագործությունների մասին։ Ուրեմն ինչ՞ու է Փաշինյանը շահագրգռված տեսնել սույն կեղծարարին ՍԴ նախագահի աթոռին։ Բոլորը կարծում են , թե դա միայն Քոչարյանին կալանավորված պահելու համար է։Իհարկե դա էլ կա, քանի որ իր ատելությամբ լցված զոմբիներին ուզում է բավարարել, բայց կարևորը այն է, որ Նիկոլը ուզում է իր իշխանությունը երկար պահել, հասկանում է, որ ընտրություններով դատապարտված է պարտության։
Ահա այստեղ նրան պետք են Գագիկ Ջհանգիրյանի նման կեղծարարները․․․


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ