«Ուրարտուի» 12 ֆուտբոլիստ կհեռանա ակումբից. մարզիչը մրցաշրջանը տապալված է համարում
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը անցնող մրցաշրջանը ձախողված է համարում:
«Այս մրցաշրջանի մեծ մասը թիմում աշխատեց Իլշատ Ֆայզուլինը, հետո եկա ես, և, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում: Ինքս, օրինակ, գոհ չեմ իմ աշխատանքից, բայց կարող եմ ասել, որ ղեկավարության հետ արդեն արել ենք եզրակացություն, պետք է դադարեցնենք համագործակցությունը մոտ 12 ֆուտբոլիստի հետ: Կարծում եմ, սա շատ բանի մասին է խոսում։ Ժամանակն է փոփոխությունների, եթե խոսքը գնում է օտարերկրացիների մասին, մենք ուզում ենք ունենալ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ»,-Գրիգորյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ մասնագետը շեշտել է, որ շատ քիչ, բայց կան լեգեոներներ, որոնց վրա իրենք կարող են հույս դնել հետագայում:
«Ինչ վերաբերում է մեր ակադեմիայի սաների հիմնական կազմում ներգրավվածության ապահովմանը, ամեն ինչ այս մասով կարգին է»: Իսկ ինչ վերաբերում է այն հավակնոտ առաջադրանքներին, որոնք ղեկավարությունը դնում է թիմի ու մարզչի առաջ, ապա, ըստ վերջինիս, իհարկե, պահանջվում է թիմը համալրել լավ որակներ ցույց տվող արտասահմանցիներով: «Չնայած այսօր մենք այն ակումբն ենք, որն ունի մեծ ներուժ՝ տեղի սաների հաշվին»,-ասել է Ալեքսանդր Գրիգորյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել