Հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է
Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մինչ Փաշինյան Նիկոլը ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհավորում է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Աշոտ Խաչատյանը տալիս է հարցազրույց՝ նշելով, որ այս պահի դրությամբ՝
1) իր կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավոր ստանձնումն իրավաչափ չէ,
2) ինքը որևէ կերպ չի կարող համարվել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող:
Ավելին, իր հարցազրույցի ընթացքում պարոն Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է այն իրավական խնդիրները, որոնք առաջացել են «սահմանադրական փոփոխությունները» ընդունելու կապակցությամբ, և որոնք վերջին երկու օրվա ընթացքում մատնանշվում էին տարբեր մասնագետների կողմից:
Դրանք են՝
1. լիազորությունները դադարեցրած Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով առանձին անհատական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը,
2. «սահմանադրական փոփոխությունները» «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կենսագործելու անհրաժեշտությունը: Ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին օրերի ընթացքում իշխանությունները հերքում էին նման փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:
Ըստ պարոն Խաչատրյանի՝ նշված գործողություններն այս փուլում օբյեկտիվ անհրաժեշտություն են:
Այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս խնդիրները կլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, ևս մի անգամ հավաստում է, որ «սահմանադրական փոփոխությունները» իրականացվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով՝ ստեղծելով բազում խնդիրներ, որոնց մեր իրավական համակարգը դեռ պետք է առերեսվի առաջիկա տարիների ընթացքում:
Հ.Գ. Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ