Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Սահմանադրական դատարանի դատավորներին աջակցելու վերաբերյալ:
«Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում, գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում, և շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտկան և քաղաքացիական պարտքը։
Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ։ Ալվինա Գյլումումյանը 12 տարի պատվով ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, վերջին երկու տարիներին եղել է այդ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալը, և այնուհետև 2014 թ․ վերադարձել է հայրենիք՝ շարունակելու իր ծառայությունը սեփական երկրին։ Նա մեր երկրի լավագույն իրավաբան-իրավագետներից է, իր գործի իսկական խորագետ վարպետ։
Այսօր փողոցից եկած ամբոխավարական իշխանությունը ցանկանում է պետական կառույցը մաքրել այսպիսի մարդկանցից, փոխարինել նրանց երիտասարդ կարյերիստներով, որոնք հնազանդորեն կկատարեն իր կամքը, կդակեն իր ընդունած նեոբոլշևիկյան օրենքները, և մեր երկիրը աստիճանաբար կվերածեն "բանանային հանրապետության", որտեղ մեկ գիշերվա մեջ մեկ անձի կամքով սահմանադրություն է փոխվում, մարդիկ են փռվում ասֆալտին, դատավորներ են ահաբեկվում իրենց ընդունած որոշումների համար, իսկ սոցցանցերում ֆեյքերը անարգել ահաբեկում են կենդանի մարդկանց։
Մենք դա թույլ չեք տալու, և հետևողական կռվելու ենք նեոբոլշևիկյան դիկտատուրայի դեմ, մինչ այդ ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին Ալվինա Գյուլումյանին, և նրա պես բոլոր պետության նվիրյալներին, որոնք հետևողականորեն շարունակում են իրենց պարտքը կատարել հարազատ երկրի առջև»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ