Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամով փոխարինած դատավոր Արսեն Նիկողոսյանին ուղղված ֆեյսբուքյան քննադատություններին։
Արա Զոհրաբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:
Հետևաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:
Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ և հմտություններ:
Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:
Մինչև այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:
Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է, որպես անկախ և արհեստավարժ դատավոր: Հետևաբար, նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսևորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան:
Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ