Էրդողանի գլխավորությամբ 5 ժամ տևած ժողովում քննարկվել են հայկական լոբբիի դեմ իրականացվելիք քայլերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ալթունի հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։
Ալթունը մասնավորապես նշել է.
«Ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբիի, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ապեկտները փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը»։
Հայտարարության մեջ նշվել է, որ նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովին մասնակցել են խորհրդի անդամներ Իսմայիլ Քահրամանը, Բյուլենթ Արընչը, Ջեմիլ Չիչեքը, Քյոքսալ Թոփթանը, Մեհմեթ Ալի Շահինը, Յըլդըրըմ Աքբուլութը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մեթին Քըրաթլըն և նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին