Նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը «թիթեռ նկարելու» հերթական փորձն է
Նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը «թիթեռ նկարելու» հերթական փորձն է, որն ի սկզբանե մեռելածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ իր իշխանությունը չի դիմանա զանգվածային կամարտահայտության որեւէ փորձի՝ հանրաքվեի, ընտրության, անգամ՝ հանրահավաքի։
Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու Հայաստանի ճգնաժամային խնդիրներից՝ համավարակ, Ղարաբաղի հարց, սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակ, եւ, ի վերջո, կոռուպցիոն սկանդալներ՝ մաքսանենգ սիգարետ, մաքսանենգ ադամանդ, մաքսանենգ երկաթ, զենքի անօրինական վաճառք, շանտաժ ու ռեկետ քաղաքական գործիչների ու օլիգարխների նկատմամբ։
Իսկ Սահմանադրության հետ կապված միակ խնդիրը, որ այսօր կա, դա այն պահպանելն է, այլ ոչ թե ամեն առիթով բռնաբարելը։
Հ․Գ․ Խոսքերիցս կհրաժարվեմ, եթե պարզվի, որ նոր Սահմանադրությունը ցանկանում են ընդունել ոչ թե հանրաքվեով, այլ վարչապետի կարգադրությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ