Երկրի ղեկավարը չի պատկերացնու՞մ, որ արտակարգ դրություն է ու այս պայմաններում նույնիսկ անհնար էր լինելու զսպել կամ լռեցնել ԲՀԿ-ի համակիրներին․ Արման Գևորգյան
Դժվար է՞ր համբերել ևս մեկ ամիս, նոր գնալ նման քայլերի: Երկրի ղեկավարը չի պատկերացնու՞մ, որ արտակարգ դրություն է ու այս պայմաններում նույնիսկ անհնար էր լինելու զսպել կամ լռեցնել ԲՀԿ-ի համակիրներին, որ այդ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ պարզապես լուռ չէին նստելու իրենց տանը, փոխարենը գնալու էին կանգնեին իրենց առաջնորդի համար ու բնականաբար ավտոմատ խախտվելու էին նաև սոցիալական հեռավորություն պաշտպանելու և այլ կանոններ: Ինչքա՞ն կարելի է մարդկանց էշի տեղ դնել ընկերներ:
Դուք պատկերացնում ե՞ք այսօրվա հավաքից հետո ինչ նոր բռնկումներ կարող են լինել, եթե իհարկե վիրուսն իրական է ու դուք իսկապես հավատում եք նրա գոյությանը: Մեկ ամիս հետո դուք նորից կհայտարարեք, որ ԱԴ-ը երկարացվում է օրինակ ևս 2 ամսով: Է հետո՞, կարողա՞ մարդկանց տարիներով պահեք փակի տակ, բայց դուք ձեր գործն առաջ տանեք այնպես, ինչպես կանեիք կյանքի բնականոն ընթացքի պայմաններում: Եվ երբ հենց նույն ԲՀԿ-ն, հանրությունն ու բոլորն ասում են, որ կորոնավիրուսի պայքարը ձախողվել ու տապալվել է պետության ղեկավարների ձեռամբ, այ հենց այս տեսակ չմտածված քայլերը նկատի ունեն ընկերներ: Հավատացեք ձախողելը պոզով-պոչով չի լինում և վիրուսի տարածման այս հերթական ձախողման քայլի ողջ պատասխանատվությունը կրկին կրում եք դուք և հատկապես՝ առողջապահության ոլորտի կարևոր գործերը թողած, բայց իրեն պահի տակ չկորցնող ու ֆեյսբուքյան իր էջում ինչ-որ թուղթ հրապարակող առողջապահության նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ