Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյան Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե Գեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ Ամենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնում Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո Արարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնի Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

ԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանքՔննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթություններըԳևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումինՔրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելԿառավարության 2026 թվականի հունիսի 25-ի հերթական նիստըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստՀաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքինԲելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ ԶելենսկիԱվետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըՄամդանիի քաղաքապետական հաղթանակը պատահական չէրՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՎենեսուելայում տեղի է ունեցել 7,2 եւ 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժՇվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան, Մարոկկոն, Մեքսիկան եւ ՀԱՀ-ըԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւԿրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազանՈւրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներԻնչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՊայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվելՔրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը
Կարծիք

Եթե Ծառուկյանի դեմ այս արշավը Նիկոլը մարսի, անցնելու է մյուսներին. Արեգնազ Մանուկյան

7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանն ապօրինի պատվեր է տվել Ծառուկյանի դեմ և ԱԱԾ-ն օգտագործում է ընդդիմախոսներին լռեցնելու համար

Երբ Փաշինյանն ապօրինաբար կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին, շատերը լռեցին և նույնիսկ թաքուն ուրախացան։ Մտածեցին, որ Նիկոլն իր մաղձը կթափի չմերժված նախագահի վրա, իսկ իրենք կպլստան։ Այդպես չեղավ։ Ու չի լինելու։ Եթե Նիկոլի ձեռքը ճար լինի, ապա բացի իրենից, մարդ չի թողնելու քաղաքական, քաղաքացիական ու բոլոր հնարավոր այլ դաշտերում։ Ինքը դատախազից մինչև համաճարակաբան աշխատում է։ Իսկ նման մարդիկ տոտալիտար հիվանդությամբ են տառապում։

Երբ Սամվել Մայրապետյանին, ով ծանր հիվանդ էր, կալանավորեցին զուտ այն բանի համար, որ նա ստիպված լինի Նիկոլի ուզած ցուցմունքը տա Քոչարյանի դեմ ու դրա դիմաց գործարք առաջարկեցին, էլի շատերը լուռ էին։ Թամաշա էին անում ու մտածում, որ իրենք տակից կպայմանավորվեն Նիկոլի հետ։ Սխալվեցին ու սխալվում են։

Երբ օրը ցերեկով փորձ է արվում բիզնես խլել ու կանգ չեն առնում անգամ ընտանիքի անդամին որպես պատանդ օգտագործելու տարբերակի առաջ, կողքից նայում են ու ձայն չեն հանում՝ մտածելով, որ իրենք ավելի լավն են։ Չեն հասկանում, որ եթե այդ խլոցիի մոդելն աշխատեց, հետո իրենց դեմ էլ է կիրառվելու։

Երբ Փաշինյանը սկսեց մյուսների դեմ գնալ, երրորդները մտածեցին, որ իրենք կարող են պայմանավորվել վարչապետի հետ ու գլուխները պրծացնել՝ Աննա Հակոբյանի ֆոնդին կամավոր-պարտադիր սկզբունքով մուծվելով և Փաշինյանի կապրիզները բավարարելով։ Այդպես չեղավ ու չի լինելու, քանի որ Փաշինյանից ավելի ագահ ու փողասեր մարդ շատ քիչ է հանդիպում բնության մեջ։ Ու խնդիրն այն է, որ նա չի կշտանում բառիս բուն և փոխաբերական իմաստով։

Երբ Փաշինյանի ցանկությամբ ֆիզիկապես հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա, կողքից շատերը թամաշա էին անում։ Նիկոլն արդարացրեց բռնությունը, բայց հակադարձող չեղավ։ Լուռ էր նաև դահլիճում թամաշա անող ԲՀԿ-ն։

Հիմա Փաշինյանը հարձակվել է Գագիկ Ծառուկյանի դեմ։ Կիրակի առավոտով։ Նենգաբար և ապօրինաբար։ Եթե մյուս կուսակցությունները մտածեն, որ կարելի է կողքից թամաշա անել ու հայտարարել, թե բա իրավական գործընթաց է, սպասենք տեսնենք, թե նախաքնությունն ինչ կասի, ինչպես որ մի ժամանակ ԲՀԿ-ականներն ու մյուսներն էին թամաշա անում և արտահայտվում 2-րդ նախագահի դեմ ապօրինությունների ժամանակ, ապա չարաչար կսխալվեն։

Եթե Ծառուկյանի դեմ այս արշավը Նիկոլը մարսի, անցնելու է մյուսներին։ Նույնիսկ Նիկոլի հետ լեզու գտնելու թաքուն հույսեր փայփայող Էդմոն Մարուքյանի վրա է հարձակվելու։ Միգուցե ավելի վատ ձևով, քան Ծառուկյանի դեմ, քանզի ներտեսակային հակադրությունն ավելի դաժան է լինում։

Այնպես որ, «ուղտը» բոլորի դռանն է չոքելու։ Մի՛ մտածեք, որ այլոց դեմ գործած ապօրինությունը ձեզ չի կպնում։ Դա հենց ձե՛զ է վերաբերում։

Մի՛ լռեք և փակե՛ք նրա բերանը։

#փակիր_բերանդ»։