Հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ. Փաշինյան
Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք վարչական որոշակի միջոցներ ենք գործադրելու, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ցավոք սրտի, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները եւ այսպիսի մի լուր է շրջանառվում, որ այն վարչական տուգանքները, որոնք մինչեւ այժմ կիրառվել են դրանք չեղարկվելու են: Ես ուզում եմ ասեմ, որ այսպիսի հույսերն իզուր են, որվհետեւ հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն, չնայած որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ քաջալերերը, որ պահպանեն կանոները»,- ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն բակերից է այն տարածվում եւ կներգրավեն նաեւ քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, հոգեհանգստյան արարողությունները եւ «ընդհատակյա» հարսանիքները»,-ասաց նա:


















































Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ...
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ
Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սկսի ցամաքային գործողություն Իրանի դեմ