Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Արթուր Պողոսյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շրջանակում միմյանց ուղարկվող իրավական հարցումները պատշաճ կատարվում են:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու իրավապահ մարմինների միջև ամենօրյա կատարվող աշխատանքի համար՝ ընդգծելով, որ սերտ համագործակցության շնորհիվ պաշտպանվում են Ղազախստանի քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաև արագ լուծումներ են տրվում տարբեր հարցերի:
Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ համատեղ ջանքերով կարող են առավել արդյունավետ դարձնել Հայաստանի և Ղազախստանի տարածքում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող միջազգային-իրավական համագործակցությունը, այդ թվում՝ անդրազգային հանցավորության, կոռուպցիոն և տնտեսական բնույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները