Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը:
Օլգա Գաբայանն իր բացառիկ ձայնով, բարձրարվեստ կատարումներով և բեմական անկրկնելի ներկայությամբ կարևոր ներդրում է ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նվիրումով, մասնագիտական բարձր վարպետությամբ և հայրենի մշակույթի հանդեպ անսահման սիրով։ Տասնամյակներ շարունակ նա ոգեշնչել է ունկնդիրներին, կրթել նոր սերնդի արվեստագետների և արժանացել հանդիսատեսի խորը հարգանքին ու սիրուն։
Օլգա Գաբայանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը։ 1966–1994 թթ. աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի։ 1974 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 1984 թ. ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1992 թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ երգեցողության մասնագիտությամբ։ 2013 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2015 թ.՝ պրոֆեսորի: 2016 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Օլգա Գաբայանը հայկական օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է, որը տասնամյակներ շարունակ համադրել է բեմական և մանկավարժական գործունեությունը։
Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի, հարազատների և գործընկերների, այլև ողջ մշակութային հանրության համար։ Օլգա Գաբայանի լուսավոր հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Օլգա Գաբայանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Օլգա Գաբայանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-20:00, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում