Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է դատավճռի բողոքարկումից
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո նրա ընտանիքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:
«Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։
Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։
Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։
Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։
Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։
Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։
Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։
Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։
Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը»,- ասված է հայտարարությունում։


















































Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ
ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ...
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ
Ո՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել մաքսատուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետո
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սկսի ցամաքային գործողություն Իրանի դեմ
ԱՄՆ-ը մեծացրել է ռազմական ինքնաթիռների քանակը Իրանի շուրջ գտնվող բազաներում