Երևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» -ի ստեղծումը (ֆոտոշարք)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի (EUCC) հիմնարկեքի արարողությանը։ Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ՝ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող տարածքում:
Նախագիծը մշակել է միջազգային ճանաչում ունեցող MVRDV ընկերությունը՝ առաջարկելով ժամանակակից, բաց և ապագային միտված միջավայր։
Համալիրի նպատակը Հայաստանում նոր սերնդի կրթական և տեխնոլոգիական կենտրոն ձևավորելն է, որտեղ մեկ միասնական հարթակում կհամադրվեն ակադեմիական գիտելիքը, կիրառական ինժեներությունը և մասնավոր հատվածի պահանջարկը։
Այս նախագիծը կարևոր ներդրում է կրթության, գիտության և նորարարության զարգացման գործում՝ նպաստելով մրցունակ մասնագետների ձևավորմանը։ Երևանը շարունակում է զարգանալ որպես գիտելիքի, ստեղծարարության և տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ