Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն մահացել է
Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչը փետրվարի 25-ի գիշերը Բալըքեսիր նահանգում պլանային չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։
Ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 00:50-ին։ Օդաչուն զոհվել է:
T24-ի տվյալներով՝ կործանիչը կործանվել է Ստամբուլ-Իզմիր մայրուղու տարածքում՝ Նաիֆլի գյուղի մոտակայքում։ Բեկորները ցրվել են մեծ տարածքի վրա, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի հատվածը։
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։
Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն հայտարարել է, որ վթարի պատճառը դեռևս պարզված չէ և ընդգծել է, որ հետաքննությունը համատեղ վարում են զինվորականները և դատախազությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին