Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին։ Նման պնդմամբ հանդես է եկել Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Այն կկայանա, մեր կարծիքով, մարտի սկզբին»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։
«Առաջին հարցը Ուկրաինայի վերականգնման փաթեթն է, քննարկվելու են մանրամասները։ Երկրորդ հարցը եռակողմ հանդիպման նախապատրաստումն է։ Երրորդը՝ Ումերովը քննարկելու է գերիների փոխանակման մանրամասները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները