ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհ
Անհայտ տղամարդը փետրվարի 24-ին Վաշինգտոնի նահանգում դանակով հարձակվել է մարդկանց վրա. հինգ մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակվողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Փիրսի շրջանի ոստիկանության մամուլի տեղեկագրում։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։ Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն տնից, ուր եկել էր 32-ամյա տղամարդը՝ խախտելով շփումների արգելման մասին դատական որոշումը։ Սակայն դատարանի հրամանը ուժ չի ունեցել, քանի որ այն չէր հանձնվել հարձակվողին, հաստատել են ոստիկանության աշխատակիցները: «Մի քանի վկան տեղական ժամանակով ժամը 9:30-ին հայտնել են, որ մի տղամարդ դանակով հարվածներ է հասցրել (մարդկանց) տնից դուրս», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի տեղեկագրում հստակեցվում է, որ ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և սպանել նրան։ Միջադեպի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողը, մահացել են տեղում, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները