Տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման նոր դեպքեր են բացահայտվել
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բացահայտել են տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման երկու դեպք, ընդ որում, երկու դեպքում էլ, ըստ կասկածյալների, թմրանյութը ձեռք են բերել նույն կայքէջից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Առաջինը փետրվարի 11-ին էր։ Այդ օրն անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները Բագրևանդի փողոցում կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում ոստիկանները մեքենայի սրահում նկատել են էլեկտրական կշեռք և պոլիէթիլենային տոպրակով կասկածելի զանգված։
Ոստիկանության գվարդիայի ծառայողների և պարեկների հետ համայնքային ոստիկանները վարորդին, երկու ուղևորին ու մեքենան տեղափոխել են Նոր Նորքի բաժին։ Պարզվել է, որ երեքն էլ Աբովյան քաղաքի բնակիչ են։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, մեկի մոտ՝ նաև ծալովի դանակ։
33-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա, որը ձեռք են բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հաջորդ բացահայտումը փետրվարի 12-ին էր։ Նոր Նորքի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի մի երիտասարդ ապօրինի ձեռք բերում և իրացնում է մարիխուանա։
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։25-ին, մայրաքաղաքի Լվովյան փողոցին կից ձորակում 23-ամյա գյումրեցին ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով յոթ փաթեթ։ Երիտասարդը խոստովանեց, որ արդեն մոտ մեկ ամիս տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութով փաթեթներ, այդ օրն էլ տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել մարիխուանայի 21 փաթեթ, որոնցից 14-ը մինչև ձերբակալվելը հասցրել է տեղադրել Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում։ Նա հայտնեց նաև, որ տեղադրման լուսանկարներն առկա են իր բջջային հեռախոսում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված 14 փաթեթից 7-ը հայտնաբերվեց։
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...