Նիկոլի իշխանության ամեն օրը վտանգում է մեր այսօրը. Ռուբեն Հակոբյան
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլի քաղաքական գենետիկայի հետքերով
Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված... Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը... Ի՞նչ ասես... Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք...
Աժ-ում ընդդիմության նկատմամբ Նիկոլը շատ ավելի անողոք ու կերպավորված իրեն դրսևորեց։ Խորհրդարանական ընդդիմության հետ հաղորդացման հիմնական տարբերակ Նիկոլն ընտրեց իր իսկ կողմից խորհրդարանում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ նշանակվածի չափալախը, կամ, նվազագույնը, նրա միջոցով իրեն քննադատող ընդդիմության գլուխը ցխելու կամ վիզը կտրելու սպառնալիքը...
Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները Նիկոլի հրահանգով մեկ բերան դարձած, ընդդիմությանը մեղադրում են դավաճանության մեջ։ Թե բա՝ պետությունը ծանր վիճակում է, կորոնավիրուսը մեզ տանում է դժողք, իսկ ընդդիմությունը իշխանափոխություն է պահանջում... Հիշեցի 96-ի նախագահական ընտրություններից հետո օրվա իշխանությունների նույն անբարո երեսպաշտական կեցվածքը... Հիշեցնեմ՝ Գագիկ Ջահանգիրյանի սցենարով և խորհրդարանում վիզը կտրող տեսակի ձեռամբ, լկտիաբար կեղծելով ընտրությունները, 27-30 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին կարգեցին ՀՀ նախագահ։
Հասարակության ընդվզումը համակարգող ընդդիմության ներկայացուցիչներիս հենց Աժ դահլիճում, մահապատժի հոդվածներով, ձեռբակալեցին և տեղափոխեցին ԱԱԾ-ի նկուղներ։ Ընդդիմության հասցեին հնչում էին գրեթե նույն՝ ժողովրդի էմոցիան գողացող մեղադրանքներ, ինչին ականատես ենք նաև այսօր։ Եվ եթե դրան ավելացնենք, որ թե՛ 96-ին և թե այս օրերին այդ երեսպաշտության հեղինակը նույն մարդ է՝ Լ. Տեր-Պետրոսյանը, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի։
Իսկապես՝ քաղաքական գենետիկան լուրջ և խորքային գիտություն է...
Հարգելի՛ քաղաքացի, Նիկոլի իշխանության ամեն օրը վտանգում է մեր այսօրը, վարկաբեկում է մեր երեկը, անորոշության է մատնում մեր վաղը։ Նա ինքնակամ չի գնա՝ վերջին կադրային հիստերիկ փոփոխությունները դա են վկայում։ Նրան պետք է հեռացնել։ Եվ միասին պետք է դա իրականացնենք»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև