Գործը փողոցային պայքարին չհասցնեք
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության գործունեությանը։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանության ներկայացուցիչներն ավելի հանգիստ կապրեն, երբ գիտակցեն պարզ ճշմարտությունն առ այն, որ իշխանության համար պայքարը հարատև է, երբեք չի դադարելու։
«Իշխանությունը զավթած տղաներն ու աղջիկները ջղաձգումներից, հաճախակի ապուշ մտքեր դուրս տալուց զերծ կմնան ու ավելի հանգիստ կապրեն, եթե գիտակցեն մի շատ պարզ ու աշխարհի չափ հին ճշմարտություն. իշխանության համար պայքարը հարատև է, երբեք չի դադարելու: Քանի դուք իշխանություն ունեք, այն միշտ վիճարկվելու է: Իսկ երբ դուք առանձնապես տաղանդներով օժտված չեք, հիմնականում անգրագետ եք, մեծախոս ու ինքնասիրահարված, վիճարկման տեմպը գնալով մեծանալու է: Աներձագ Հրաչուկի մտավոր կարողություններին նայեք, ձեզ խղճացեք: Դուք կորցնելու եք իշխանությունը, շատ արագ եք կորցնելու: Այսպես կոչված` ջրի բերած, ջրի տարած: Կարծում եք` աշխատու՞մ է «մեզ ժողովուրդն է ընտրել», «մենք ժողովրդի իշխանությունն ենք», «կա հանրային պահանջ» տափակ ու սպառված կարգախոսները: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ այդ նույն ժողովրդը ձեզ տանել չի կարողանում:
Գիտե՞ք` ինչ բան է սոցիոլոգիան, ինչ բան է հանրային աջակցության ինդեքսը, և ընդհանրապես` գիտե՞ք` ինչ բան է պատմական պարադիգմը: Մի քիչ ուսումնասիրեք, չնայած` գործ չունեք, կահաբեկվեք ձեզ սպասվող ապագայից: Ընդամենը մի բարի խորհուրդ տամ. բանը չհասցնեք փողոցային պայքարին: Որովհետև երբ ժողովւրդը դուրս եկավ փողոց, դուք շատ վատ սցենարով եք հեռանալու: 2018-ին նախկինները հանգիստ հանձնեցին իշխանությունը ձեզ, որովհետև պետություն կար, իրավապահ համակարգ կար, և հանձնում-ընդունման ժամանակ պետությունը կարող էր հանձնողների ֆիզիկական անվտանգությունն ապահովել: Դուք երկու տարվա մեջ ավիրել եք ամեն ինչ, դուք ոչնչացրել եք պետությունը: Այն պետությունը, որը իշխանությունը հանձնելու ժամանակ պետք է ձեր ֆիզիակական անվտանգությունն ապահովեր փողոցից: Նախկիններն ունեին այդ հնարավորությունը, դուք` չունեք: Ձեր խելքի պատճառով չունեք, բայց դա այլևս էական չէ: Գործը փողոցային պայքարին չհասցնեք, ձեր համար եմ ասում, լավ չի լինելու:
»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ