Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

Ճամփի կեսին ձիերին փոխու՞մ են

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճամփի կեսին ձիերին փոխո՞ւմ են…

Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը մի հարցում ազնիվ է. նա չի հերքում այն ճշմարտությունը, որ ինքն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Չի պնդում հակառակը: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլ Փաշինյանի ձեռքում դեռևս պատանդի կարգավիճակում գտնվող նրա թիմակիցները կամ նրա արդեն հատուկենտ աջակիցները: Երկու միտք:

Ա.) Ճամփի կեսին ձիերին չեն փոխում: Երկրում արտակարգ իրավիճակ է, մենք պատերազմի մեջ ենք անտեսանելի թշնամու դեմ, և սխալ կլինի համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում գնալ վարչապետի փոփոխության:

Բ.) Հա, չենք հերքում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն նա ընտրվել է միանգամայն օրինակարգ եղանակով, ուստի պիտի սպասել գալիք 2023 թ. հերթական ընտրություններին ու էդ ժամանակ էլ ժողովուրդը թող իր քվեարկությամբ որոշի` շարունակո՞ւմ է վստահել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ:

«Ձիերի» մասով, երևի անհնար է ավելի դիպուկ ու այլաբանորեն արտահայտվել, քան դա արել է հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ, պատերազմական փառահեղ ճանապարհ անցած ռուս գեներալ Լեբեդը. «Да, коней на переправе не меняют, а ослов — можно и нужно менять» (18.10.1996):

Հերթական ընտրություններին սպասելու մասին պնդումը, թերևս, հիմնավորված կլիներ, եթե չունենայինք այն գերվտանգավոր իրականությունը, ինչ կա այսօր` անդունդի եզրին կանգնած երկիր ու դժոխքի միջով անցնող ժողովուրդ (բնորոշումը` Նիկոլ Փաշինյանի), կոլապսի ենթարկված առողջապահական համակարգ ու սոցիալ-տնտեսական մոտալուտ աղետ, հանրության զանգվածային հիասթափություն և իշխանության կողմից հրահրված բարոյահոգեբանական երկրաշարժ, մեր աչքի առաջ կազմաքանդվող պետական ինստիտուտներ և մեր հավաքական իմունիտետի ակնհայտ նահանջ, ու էս ամեն ինչի հանրագումարում` արդեն իրական պատերազմի ու արտաքին ագրեսիայի ռեալ վտանգ: Անգամ մեր պետականության գլխին կուտակվող սև ու մութ ամպեր:

Ուստի, առավել քան տրամաբանական է, որ «ձիերի» փոփոխությունը ոչ միայն ցանկալի է, այլ իրականում պարտադրված միակ հնարավոր լուծումը, որը թույլ կտա փորձել ձևը գտնել ու կանխել այն, ինչ մեզ սպասում է: Սա այն դեպքն է, երբ ժամանակը մեր դաշնակիցը չէ: Հակառակը` ժամանակը մեր ամենամեծ թշնամին է, քանի որ ուշացած ամեն մեկ օրը մեզ էլ ավելի է մոտեցնում, բժշկական բառերով ասած, անդառնալիության ճակատագրական կետին, որտեղից այն կողմ արդեն իրադարձությունները իրենք կթելադրեն դեպքերի հետագա ընթացքը` մեզ բոլորիս դնելով դիտորդի դերում, որտեղ այլևս ոչ մեկը օգտակար ոչինչ այլևս չի կարող անել` փրկելու Հայաստանը, փրկելու մեր ժողովրդին»: