Կայացված վարչական ակտը պետք է անհապաղ վերացվի
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ պարետի 2020 թվական հունիսի 3-ի N 110-ի որոշմամբ սահմանվել է դիմակ կրելու համապարտադիրության պահանջը, որտեղ նշվում է․ «Սահմանել, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է․․․»:
Հանրային տարածք է ցանկացած բաց ու հարաբերականորեն ընդգրկուն տարածքը, որտեղ հնարավոր է տարբեր՝ ծանոթ և անծանոթ մարդկանց միաժամանակ գտնվելը, նրանց միջև վերբալ, կինետիկ և վիզուալ հաղորդակցությունը: Հանրային տարածք ասելով նկատի է առնվում առաջին հերթին զբոսայգիները, պուրակները, պողոտաները, բակերը, նաև մի շարք փակ տարածքներ՝ սրճարաններ, թեյարաններ, ժամանակակից հիպեր-առևտրական տարածքներ,մոլեր, հիպերմարքեթներ և այլն:
Բացի այդ, օրենսդրությամբ բնակարանի հետ, ի թիվս այլնի, նույնացվում է ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար։
Այսօրվա դեպքը, որը տեղի է ունեցել վայ-իրավապաշտպան Իոաննիսյան Դանիելի անմիջական հրահրմամբ, ավարտվել է քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումով, որը ակնհայտորեն ոչ իրավաչափ է։
Իրավաբանական գրականության մեջ իրավական նորմի մեկնաբանում են համարում կիրառվող իրավական ակտի իրական նորմատիվ պատվիրանները՝ գործնականում իրացնելու նպատակով դրանք պարզելուն ուղղված գործունեությունը։ Իսկ ցանկացած համապարտադիր նորմ պետք է մեկնաբանվի՝ հաշվի առնելով այն նպատակը, որը հետապնդվում է այդ նորմի սահմանմամբ։
Այս պարագայում պարետի որոշման խնդրո առարկա նորմի նպատակը բնականաբար վարակի փոխանցումն այլ անձանց կանխելն է, հետևաբար, եթե անձը մենակ է իր ավտոտնակում, որը նորից եմ շեշտում բնակարանին հավասարեցված անձնական տարածք է, ապա ուրիշին վարակելու վտանգ չկա։
Կազմված վարչական իրավախախտման արձանագրությունը ոչ միայն իրավաչափ չէ, այլև չի հետապնդում այն նպատակը, որը հետապնդվում է պարետի վերոնշյալ որոշմամբ, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ կայացված վարչական ակտը պետք է անհապաղ վերացվի»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ