Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը շրջայց է կատարել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում (տեսանյութ) Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն` իսկական փորձություն է Սենեգալի վարչապետը ներկայացրել է օրենք, որը խստացնում է միասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժը ՉԼ․ Նյուքասլն ու Բայերը 1/8 եզրափակիչում են․ կաչաղակները տանը ևս հաղթեցին Քարաբաղին Ադամանդները արագորեն նվաճում են շուկան և գրավում են հարսանեկան զարդերի հատվածը Պանչը դարձել է IKEA-ի հարմարավետ խաղալիքներից մեկը Բրիտանիան կհրապարակի նախկին արքայազն Էնդրյուի՝ որպես առևտրային ներկայացուցիչ նշանակվելու հետ կապված գաղտնի փաստաթղթերը ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը Հայ–լեհական երկկողմ օրակարգ և եվրոպական հեռանկարներ Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008-ի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ. ՔԿ Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքեր Հայաստանում ԵՄ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները այցելել են Հանրային հեռուստաընկերություն

Վարչապետը շրջայց է կատարել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում (տեսանյութ)Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն` իսկական փորձություն էՍենեգալի վարչապետը ներկայացրել է օրենք, որը խստացնում է միասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժըՉԼ․ Նյուքասլն ու Բայերը 1/8 եզրափակիչում են․ կաչաղակները տանը ևս հաղթեցին ՔարաբաղինԱդամանդները արագորեն նվաճում են շուկան և գրավում են հարսանեկան զարդերի հատվածըՊանչը դարձել է IKEA-ի հարմարավետ խաղալիքներից մեկը2800 տարվա վաղեմության գերեզմանում 77 մարդու մնացորդներ են հայտնաբերվելԲրիտանիան կհրապարակի նախկին արքայազն Էնդրյուի՝ որպես առևտրային ներկայացուցիչ նշանակվելու հետ կապված գաղտնի փաստաթղթերըՈվքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասինԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելՉԼ. Ինտերը հավաքում է ճամպրուկները. Բուդյոն հաղթեց նաև պատասխան խաղումՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձըՀայ–լեհական երկկողմ օրակարգ և եվրոպական հեռանկարներՀովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008-ի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ. ՔԿԿենտրոնականի ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքերՀայաստանում ԵՄ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները այցելել են Հանրային հեռուստաընկերությունԱռանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներԼուվրի տնօրենը հրաժարական է տվելՏելեգրամի հիմնադիրը հայտնել է, որ իր դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցելՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանինՏելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման նոր դեպքեր են բացահայտվելԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհԻրանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունParamount-ը Warner Bros.-ին ներկայացրել է գնման նոր առաջարկ, որը կարող է դուրս մղել Netflix-ինՏպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարումԿյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա ԳաբայանըՄԻԽ 61-րդ նստաշրջանի շրջանակներում «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքների միջոցով» խորագրով հարակից միջոցառումԱՄՆ-ն աշխատում է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ. Դոնալդ ԹրամփՄեծ Պահք. Օր 10Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբինՎերակառուցված ցանց, նվազեցված կորուստներ, գոհ բնակիչներՆարեկ Կարապետյանի պնդումը կեղծ է․ 2018-ից հետո առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են. Factor.amՎթարային աշխատանքներով պայմանավորված, որոշ հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱկտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան տեսքով տեղումներՆախկին արքայազն Էնդրյուին արգելել են ձիավարել. The SunՔՈԳՎ հերթական բացահայտման արդյունքում հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել էՂազախստանում Սու-30ՍՄ է կործшնվելԼեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլարՀայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. ԱզատությունՌուբեն Վարդանյանը հրաժարվում է դատավճռի բողոքարկումիցՄայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի վարչական շրջանների մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմովԿադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում «Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնումԵրևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» -ի ստեղծումը (ֆոտոշարք)Փարաջանովի արվեստը՝ Երևանի սրտում (ֆոտոշարք)ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է ԼեհաստանՇՎՏՄ ոսկու փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է. վերահսկողությունը կխստացվիԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացմանը. Աբաս ԱրաղչիԻնչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի լիցքավորման կետերում (տեսանյութ)Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս
Հայաստան

Եղբայրության սոս որպես

Մեր վրաց ընկերը, իմ եղբայր Գեորգի Մոմցելիձեն հետևողական ինձ էր փնտրում, և երեկ մենք խոսեցինք։ Իր երիտասարդ ընտանիքի՝ սիրելի կնոջ՝ Թիկոյի ու չորս երեխաների անունից, Թբիլիսիի իր ղեկավարած, թիվ 98 մեր գործընկեր դպրոցի անունից մեր շուտափույթ հարաբերությունների-կամուրջների բնականությունը, բանուկությունը վերականգնելու անկեղծ ողջույններ է փոխանցում, իսկ ինձ՝ իմ ընտանիքով, թեկուզ հիմա, պատրաստ է գալ ու ուղեկցել Թբիլիսի։

- Վրաստանի դռները բոլորիդ առաջ միշտ բաց են, բատոնո Աշոտ, փոխանցեք, խնդրեմ։
Բայց իմ միտքը Վրաստան ուղևորության վրա չի կենտրոնանում, Հայաստանում այս պահին բոլորս անելիք ունենք։
Մեր առողջապահական համակարգն այնքան կենսունակ է ու արժանապատիվ, հայաստանյան հասարակությունն այնքան կարող է ու կենդանի, որ չի հաշտվի որևէ պատճառաբանությամբ հիվանդանոցի, հիվանդասենյակի, բժշկի հերթի սպասող տասնյակ ու տասնյակ մարդու փաստի հետ, ինչ է թե՝ մեզ անծանոթ վիրուս է, թեկուզ՝ թագով, հայտնվել մեր կյանքում։ Ամեն ինչ բացատրություն ունի, բայց սա, որ օրը ցերեկով, մեր աչքի առաջ մեր հարազատը անհետաձգելի բուժօգնության, բժշկի կարոտ լինի, երբեք։ Մեռած հո չե՜նք։ Ո՞րն է խնդիրը․ բարեկարգ, համապատասխան հարդարանքով, վատ օգտագործվող, փոխարինելի մակերեսներ չկա՞ն, որ ժամերի ընթացքում կարելի է հատկացնել այս նպատակին։ Հասցեներ ասեք, գիշեր-ցերեկ անենք, դատարկենք, մաքրենք․․․
Թեկուզ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցը, ձեր ընտրությամբ կրթահամալիրի ամեն մի շինություն։ Մեր ձեռքով, մեր գործի հեղինակներով ամեն ինչ անենք, հերթապահենք․․․ Առողջապահական գործի մասնագետներ չկա՞ն, բուժակներ, բժիշկներ։ Փնտրենք մեր մեջ՝ պահեստազորում, ընտանիքներում, աշխատավայրերում։ Կան։ Օր առաջ վերապատրաստեք։ Ձա՛յն հանեք, միջոցնե՞ր չկան։ Կան, իհարկե. մեր, յուրաքանչյուրիս հարազատի ու նրա կյանքի մասին է խոսքը։ Համավարակի դեմ օգնության համար պետական անվճար-երաշխավորից բացի մասնավոր առողջապահական ծառայությունների ցանց ստեղծենք առողջապահական, սկսած թեստավորումից, խորհրդատվությունից...
Ինքնավստահության պակա՞ս կա, ինչ-ինչ պայմանավորվածությունների թելադրա՞նք. կանչեն, ասեն, զանգեն գոնե։ Նեղացվածության, սառը հարաբերությունների, օտարման շրջանը հաղթահարելու կիրակի է։
Անելի՞քը լավ չենք պատկերացնում․ բայց չէ՞ որ կան մարդիկ, որ պատկերացնում են։ Առողջապահական մասնավոր հատվածն այսօր ինքնաբուխ իր վրա է վերցրել հարվածի մի մասը։ Ինչո՞ւ նրանց չներգրավել՝ վարակի հաղթահարման մենեջմենթը գրագետ, միասնական կազմակերպելու համար։
Մեր առողջապահության համակարգի՝ պետական, թե մասնավոր, խոշոր, հայտնի կառույցների ղեկավարներ, առողջապահության հայտնի գործիչներ, համեցեք, առաջ եկեք, պարոնայք Քուշկյան, Բաբլոյան, Արա Մինասյան, Արմեն Մուրադյան, Արարատ Մկրտչյան, Նիկոլայ Դալլաքյան, Արմեն Չարչյան, Ասատուր Ասատրյան․․․ շարունակեք, ինքնառաջադրվեք։ Կներեք որևէ դասակարգման համար. հասարակության, անձամբ ինձ համար կարևոր է ձեզ լսելը։ Վերցրեք, ընդարձակեք ձեր ունեցած-արածը, ձեր շուրջ հավաքեք, որ գործը թափով արվի։ Շնորհակալ ենք։ Կորոնավիրուսը կհաղթահարվի՞ առանց նոր քայլի։ Անծանոթ, քիչ ծանոթ, ինքնուրույն առողջապահական անձնական գործ ստեղծած մասնագետ-կազմակերպիչներ, ավելի լսելի, հետևողական դարձրեք ձեր ազդեցությունը, մասնակցությունը յուրաքանչյուրի․․․ Բաց մի պլատֆորմով հասարակական հսկողության տակ պահենք այս նախաձեռնությունը՝ քաղաքացիական, հումանիստական, առողջապահական՝ յուրաքանչյուրի միանալու պահից։
Վարակի շրջանը, թվում էր, պիտի մեզ օգներ՝ իրար նորից գտնելու՝ հենց մեր ներսում ու նաև մեր հարևանների հետ։ Այսօր հենց պիտի սկսենք գտնել իրար հետ նորից խոսելու, ընդհանուր թշնամուն հաղթելու համար միավորվելու ձևը։ Պատերա՞զմ է, բա թիկունք-քաղաքացիական-մասնագիտական հասարակությունն ինչո՞ւ չի ներգրավվում, բա համընդհանուր զորահավաք-համախմբումը ինչո՞ւ չի հայտարարվում-կազմակերպվում։
Ես պատրաստ եմ այս գործի սուրհանդակը լինելու։ Եղբայր ենք մենք։
Իսկ Երևանից Թբիլիսի մեքենաներով, ուղղաթիռներով, ինքնաթիռով տասնյակ հիվանդ տեղափոխելը կլինի մեր դարավոր եղբայրության ռեստարտը։ Ավելի պահանջված պարտադրա՞նք, երբ այնքա՜ն գործ ունենք երկու ժողովուրդներով անելու։
Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան