Առաջատարը դեռ «Արարատ Արմենիան» է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում հունիսի 3-ին և 4-ին փլեյ-օֆֆի 3 հանդիպում է կայացել:
«Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է Վանաձորի «Լոռիին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
«Շիրակը» Գյումրիում ընդունել է «Արարատին» և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Իսկ «Նոան» «Նաիրի» մարզադաշտում ընդունել է «Ալաշկերտին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել` խաղավարտին Վլադիմիր Ազարովի՝ տուգանայինից խփած միակ գոլի շնորհիվ:
Կայացած հանդիպումներից հետո «Արարատ-Արմենիան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր, իսկ ահա «Նոան», «Ալաշկերտը» և «Լոռին» 34-ական միավորներով կիսում են 2-րդից 4-րդ հորիզոնականները:
Հաջորդ՝ 21-րդ տուրում, «Արարատը» հունիսի 7-ին կընդունի «Նոային», «Լոռին» հունիսի 8-ին Վանաձորում կխաղա «Շիրակի» հետ, իսկ «Ալաշկերտը» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել