ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ օդապարիկ իրավունք չունի թռչել ԵՄ. Արփինե Հովհաննիսյան
Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա այսօր հրապարակեց այն կազմակերպությունների ցուցակը (սեւ ցուցակը), որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սրանց թվում են ՀՀ-ում գրանցված ԲՈԼՈՐ ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ.... օդապարիկ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը
Նա, մասնավորապես, գրել է.
«Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա այսօր հրապարակեց այն կազմակերպությունների ցուցակը (սեւ ցուցակը), որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սրանց թվում են ՀՀ-ում գրանցված ԲՈԼՈՐ ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ.... օդապարիկ։
Որ ասում ենք գրագետ ու պրոֆեսիոնալ չեք՝ վիրավորվում եք, որ ասում ենք հանցավորության աստիճանի ինքնավստահ եք՝ նեղվում եք, որ ասում ենք պետական կառավարումից 0 գիտելիք, փորձ ու պատկերացում ունեք, սկսում եք ձեր ձանձրալի հեքիաթը նախկինների մասին։ Կորոնավիրուսի աղետալի վիճակից բացի սա եւս մեկ խայտառակ գույն է ձեր անգրագետ դեմքի վրա։
Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել: Դիլետանտները աղետ են։ Պոպուլիստ դիլետանտները՝ առավել։
Այ սրա համար կարելի է քննադատել Տաթեւիկ Ռեւազյանին, բայց ավելի շատ՝ Փաշինյան Նիկոլին, ով մտածեց, որ պետությունը «բամբասանք» տարածող թերթի խմբագրություն է, ինքն էլ եղած լրագրողներից ամենաճարպիկը, ուստի պիտի խմբագիր (վարչապետ) աշխատի։
Զեկույցում հստակ գրված է պատճառը՝ «Այդ պետությունների ավիացիոն իշխանությունների կողմից անվտանգության ոչ պատշաճ վերահսկողության պատճառով»։
Հանկարծ չշփոթվեք հա՝ ձեր պատճառով։
Հ.Գ. Կորոնավիրուսի մասով՝ շտապ պետք է երկրում 10-14 օրով շատ խիստ կարանտին մտցնել՝ հոգալով մարդկանց կոմունալների, վարկերի ու աշխատավարձի խնդիրը։ Ձեր ձախողումներն այս դեպքում մարդկային կյանքեր են արժենում։ Մեր առջեւ սահմաններ են փակվում։ Մի հապաղեք։ Այս խնդիրն ինքն իրեն չի լուծվելու»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց