«Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից». Վարդևանյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր «նկատում է», մյուս մասերը՝ պարզապես չի նկատում:
Ցանկանում եմ անդրադառնալ միայն այս հարցին, չնայած գործընկերներս արդեն իսկ սպառիչ պատասխան տվել են: Պարզապես սա այն դեպքն է, երբ դատախազությունը ուղղակի չի հասցրել ուսումնասիրել Վարչական դատավարության օրենսգիրքը, ինչը ցավալի է: Իրավական աբսուրդ է, որ հարույրավոր դատախազների տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդումը, Ազգային ժողովում վերածվում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարց ու պատասխանի, բայց ավելի վատ է այն, որ Գլխավոր դատախազը պարզապես իշխանական պատգամավորին միայն չհակադարձելու համար՝ ակնհայտ սխալ տեղեկություն է հայտնում:
Հարգելիներս Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախապես ուշադիր կարդացեք, դրանից հետո հայտարարություններ արեք, թե ինչ եք բացառում, իսկ ինչ չեք բացառում: Հայցի ապահովման միջոցը բավարարելու Դատարանի որոշումը՝ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ…
Հ.Գ. Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում և ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է, փաստացի վերածելով պատժի՝ դա իսկապես անմարդկային է: Կարծում եմ պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները և մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ