Կառավարությունը փակել է դեպի մատուռ տանող ճանապարհը. կարանտին է
Այսօր՝ մայիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող ճանապարհին:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ այսօր վաղ առավոտից ուխտատեղի բարձրանալ ցանկացող բազմաթիվ քաղաքացիներ հանդիպել են ոստիկանական հենակետերի, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունը:
Բողոքի ալիք են բարձրացրել նաեւ հարակից գյուղերի բնակիչները, ովքեր SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մենք մատուռի մոտակայքում մոմեր ու հուշանվերներ վաճառելով էինք հացի փող վաստակում, էսօր ոստիկանները եկել են փակել ճանապարհները, ուխտագնացության եկած ուխտավորները մնացել են ճանապարհներին, Հայաստանի տարբեր տեղերից եկել են, որ մոմ վառեն, դրել փակել են Սուրբ տանող ճանապարհները, չեն թողնում: Մենք մեր հացի փողը դրանից էինք աշխատում…»:
SHAMSHYAN.com-ի թղթակցի դիտարկմանը, որ պարետի որոշումը կապված է քաղաքացիների անվտանգության հետ, Հարթագյուղի բնակչուհին ասաց. «Բոլոր տեղերը բաց են, բոլոր տեղերը աշխատում են, Սուրբ տանող մաքուր օդի մեջ, կորոնավիրուսը էնա էկավ կպա՞վ: Մեր երեխեքը էդտեղ մոմ, սրբապատկերներ ու հուշանվերներ են վաճառում: Մենք պահանջում ենք բացել Սուրբ Հովհաննես տանող ճանապարհը կամ եթե չեն բացում, ուրեմն՝ թող բոլոր տեղեր տանող ճանապարհները փակեն»:
NEWS.am-ի հետ զրույցում Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ բողոքի ակցիան արդեն ավարտվել է, ինքը բնակիչներինեւ ուխտավորներին հորդորել է գնալ տուն եւ կատարել պարետի որոշումները:
Նշենք, որ ըստ պարետի որոշման 3 օր փակ են մնալու դեի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները` մարդկային կուտակումներից խուսափելու համար:


















































Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ...
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ
Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սկսի ցամաքային գործողություն Իրանի դեմ