Թուրքիայում համոզված են, որ գիշերը երկնքում բոցավառված երկնաքարը իրենց տարածքում է ընկել
Թուրքիայի արեւելյան եւ հյուսիս–արեւելյան նահանգներում բազմաթիվ ականատեսներ հեռախոսներով նկարահանել են մայիսի 27–ի երեկոյան երկնքում բոցավառված երկնաքարը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ երկնքում տարօրինակ բոցավառվող երեւույթ տեսնելուց հետո բազմաթիվ Թուրքիայի քաղաքացիներ զանգահարել են ոստիկանություն եւ ժանդարմերիա։ Անմիջապես արձագանքած ժանդարմերիայի եւ փրկարար ուժերի ջոկատները մեկնել են քաղաքացիների նշված հավանական վայրերը, որտեղ ենթադրբար ընկած կլիներ երկնաքարը, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։
Երկնաքարը հիմնականում տեսել են Դիարբեքիրի, Բինգյոլի, Էրզրումի, Սվասըի, Երզնկայի, Արտվինի ու Տրապիզոնի բնակիչները։ Որոշ կարծիքների համաձայն հավանական ընկնելու վայրն է Տրապիզոնի նահանգը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին