«Իմ քայլը» դիակապտությամբ է զբաղված
Դիակապտությունը պատերազմի ժամանակ թալանով զբաղվելն է` maraudeur, ռուսերեն էլ Мародёрство։ Հայերեն դիակապուտ նշանակում է դիակը թալանող։ Սակայն լայն իմաստով դիակապտություն է բոլոր աղետների՝ պատերազմների, համաճարակի, երկրաշարժի, դժբախտ պատահարների ժամանակ ողբերգությունը որպես առիթ օգտագործելով թալանով զբաղվելը։ Աղետի ժամանակ, երբ հանրության ուշադրությունը միմյանց օգնելով ու համախմբվելով աղետը հաղթահարելն է, հայտնվում են մարադյորները ու սկսում թալանը։ Դիակապուտները հասարակության այն խավն են, որ մի կողմից չունենալով էթիկա, ապրումակցելու զգացողություն, անհանգստացած չեն աղետի պատճառած ավերներով ու ողբերգություններով, մյուս կողմից էլ այնքան տգետ են, որ չեն պատկերացնում, որ աղետը հենց այն է, որ իրենց էլ է խփելու։
Դիակապուտը գող չէ, գողը որոշակի մասնագիտություն է, հմտություններ պետք է ունենա, որ այնպես գողություն անի, որ ոչ ոք չնկատի, գողերն էլ են աղետի ժամանակ համախմբվում մյուս խավերի հետ, որ աղետը հաղթահարեն։ Իսկ դիակապուտը հմտության կարիք չունի, նրան միայն հանգամանքներ են պետք, աղետ, երբ մարդկանց միտքը զբաղված է միայն կյանքերով ու աղետը հաղթահարելու խնդիրներով, նա հնարավորություն ստանա ավարը տանել ափաշքյարա, բոլորի աչքի առաջ։
Հայաստանի այս աղետալի վիճակում, երբ կորոնավիրուսի համաճարակն արդեն օրական տասից ավելի կյանք է տանում, միայն այսօր 12 հոգի է մահացել և հարյուրավորները վարակվում են, վարակման տեմպերով աշխարհում առաջինների շարքում է հայտնվում, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանը իրենով անելով է զբաղված, օրենքներ է ուզում անցկացնել, որ մի կողմից ՍԴ դատավորներին հեռացնելու ձախողված հանրաքվեի նախագիծը չեղարկի, մյուս կողմից իրենց ձեռքով ՍԴ դատավորների հարցերը լուծելու օրենք ընդունի։ Գումարած իշխանության կողմից իրենց հակառակորդների նկատմամբ հետևողական քաղաքական հետապնդումները, կստանանք տիպիկ դիակապտություն՝ համաճարակի ժամանակ։
Ցավալին այն չէ, որ հասարակության մեջ դիակապտություն կա․ բոլոր հասարակությունների մեջ էլ կգտնվեն դիակապուտներ, ցավալին ու անհանգստացնողն այն է, որ դիակապտությամբ զբաղվում են երկրի ղեկավարները, նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են աղետի դեմ պայքարել, բայց աղետը թողած՝ դիակապտությամբ են զբաղված։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ