Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

Եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի. Վաչե Գաբրիելյան

Տնտեսության սահմանափակումները պետք էր մտցնել ավելի շուտ, ոչ թե մարտի կեսին եւ եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի։ «Արմնյուզ» ՀԸ Դավիթ Սարգսյանի հեղինակային «#ՕրաԽնդիր» հաղորդմանը հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

«Բոլոր այն երկրները, որոնք ուշացրին կանխարգելիչ միջոցառումները, վատ արդյունք ունեցան, և այսօր արդեն խնդրահարույց է, թե դրա հետևանքով մենք ինչպիսի համաճարակային իրավիճակ ունենք. վարակումն այլևս օջախներով չէ, և դժվար է ասել՝ ինչ կտա տնտեսությունը նորից փակելը», ասել է Վաչե Գաբրիելյանը:

Ըստ նախկին փոխվարչապետի՝ եթե անգամ երկիրն անցնի տոտալ կարանտինի, վիրուսն արդեն դուրս է վերահսկողությունից, և եթե ամբողջական փակում ունենանք, որևէ օջախի սահմանափակում չենք ունենալու:

«Դրա փոխարեն պետք է շատ ավելի խիստ ընթացիկ վերահսկողություն իրականացնել: Ավելի ճիշտ է տոտալ վերահսկողության սահմանումը փողոցներում, ավտոբուսներում, խանութներում՝ շատ խիստ տուգանքներ նշանակելով: Պետությունը պետք է հարկադրանքի միջոցների դիմի՝ չբացառելով համոզելը»,- նշել է նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ վարակի դեմ պայքարում կա երկու ծայրահեղ մոտեցում՝ չինական և շվեդական. Չինաստանի մոդելը կոշտ մեկուսացում է ենթադրում, Շվեդիայինը՝ կարանտին չհռչակելը.

«Մենք ոչ Շվեդիա ենք, ոչ Չինաստան, մեր ճանապարհը ոսկե միջինն է, այն պետք է փնտրել և գտնել: Վրաստանը կարանտինին հետևեց շատ ավելի խստորեն, քան մենք, տուգանքները շատ ավելի հետևողականորեն էին կիրառվում, նրանք կարողացան օջախները սահմանափակել: Եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի»:

Նախկին փոխվարչապետի կարծիքով՝ այսօր հնարավորինս շատ մարդ պետք է աշխատի տնից, եթե կա դրա հնարավորությունը, պետություն էլ պետք է Աշխատանքային օրենսգրքով հատուկ կարգավորումներ տա, օրինակ՝ գործատուներին հորդորի սեփական տրանսպորտային միջոցներն օգտագործել.

«Բնակչության կեսից ավելին չի օգտվել աջակցության որևէ ծրագրից: Պետք էր շատ ավելի լայն շրջանակի ընդգրկել աջակցության ծրագրերում, դա անել ավելի արագ՝ սահմանային դեպքերին մեծ ուշադրություն չդարձնելով: Երկարաժամկետ հեռանկարում այդ օգնությունը պետք է լինի խիստ թիրախային: Եթե կառավարությունը ստիպում է մարդկանց տնից դուրս չգալ, պետք է գումարային խթան առաջարկի»:

Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ կառավարությունը մի կողմից պետք է քննարկի հարկային արձակուրդների տարբերակը շահութահարկի գծով, մյուս կողմից՝ մշակի ճյուղային քաղաքականություն, օրինակ, տուրիզմի ոլորտային ներուժը պահպանելու նպատակով: «Մենք դեռևս չենք կորցրել բոլոր շուկաները, բայց աշխատելու ենք շատ ցածր հզորությամբ: Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության 10 տոկոսի անկում: 2009-ի 14 տոկոսանոց անկման պատճառը շինարարություն էր, հիմա մենք նման համամասնություններ չունենք: Զրոյական վիճակ, ամեն դեպքում, չենք ունենա»,- ամփոփել է նախկին փոխվարչապետը: