1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվում Հայաստանը «ռեկորդակիր» է դարձել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է 325-ով։
Մի քանի օր առաջ հպարտությամբ հայտնեցին, որ հիվանդանոցներից մեկում 102 նոր տեղ են բացել, ինչպես տեսնում եք՝ մեկ օրում գրանցված նոր վարակակիրների թիվը ավելի քան 3 անգամ մեծ է։
Իսկ ընդհանրապես, ինչպես առավոտյան գրել էի, 1 մլն շնչին գրանցված վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին։
1. Հայաստան. 2,498
2. Ռուսաստան. 2,483
3. Թուրքիա. 1,884
4. Իրան. 1,663
5. Ադրբեջան. 435
6. Վրաստան. 183
Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ։
Ինչքան էլ այս թվերը կոպիտ լինեն, ինչքան էլ վիճակագրությունը էս կողմ-էն կողմ նկարած, Վրաստանի համեմատ արդեն կարգի տարբերություն է...
Հ.Գ. Մոռացա ամենակարևորը՝ Հայաստանում մեկ օրում 12 վարակված է մահացել։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ