Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում պահվող հայերի խնդրի հասցեագրման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտություն կա Զեղծարարները ներկայանում են որպես Team Telecom Armenia-ի աշխատակիցներ Կարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ և վառելիքը ներմուծել. Ռուբիո Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Ջեյհուն Բայրամով Ազատ զրույց. Ես զգուշացնում եմ՝ դա սկսվել է, պետք է կանխել. Գեղամ Նազարյան Մեծ Բրիտանիայում գործարկվել է ուկրաինական առաջին ռազմական գործարանը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի Վենսը զգուշացնում է Իրանին «լուրջ» ընդունել ԱՄՆ սպառնալիքները Ռանչպար բնակավայրում մոտ 4000 հակ անասնակեր է այրվել Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվողԱրաղչին Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի կետերըԲաքվում պահվող հայերի խնդրի հասցեագրման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտություն կաԶեղծարարները ներկայանում են որպես Team Telecom Armenia-ի աշխատակիցներԿարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ և վառելիքը ներմուծել. ՌուբիոՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուքԱդրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Ջեյհուն ԲայրամովԱզատ զրույց. Ես զգուշացնում եմ՝ դա սկսվել է, պետք է կանխել. Գեղամ ՆազարյանԹրամփը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցումՈվքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալներըՄեծ Բրիտանիայում գործարկվել է ուկրաինական առաջին ռազմական գործարանըՄեծ Պահք. Օր 11Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինիՎենսը զգուշացնում է Իրանին «լուրջ» ընդունել ԱՄՆ սպառնալիքներըՌանչպար բնակավայրում մոտ 4000 հակ անասնակեր է այրվելՌուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետԸնտրության անխափան ընթացքը երաշխավորված է. ԿԸՀ-ն տեխնիկապես զինվում էՎարչապետը Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթություններըԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ դեսպան Մկրտչյանը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկելԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է․ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույցՊատրաստ ենք արձագանքել ուսանողների պահանջներին. ՓեզեշքիանՎարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական ԱվետարանըՎաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 34-րդ տարեդարձինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներՎարչապետը շրջայց է կատարել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում (տեսանյութ)Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն` իսկական փորձություն էՍենեգալի վարչապետը ներկայացրել է օրենք, որը խստացնում է միասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժըՉԼ․ Նյուքասլն ու Բայերը 1/8 եզրափակիչում են․ կաչաղակները տանը ևս հաղթեցին ՔարաբաղինԱդամանդները արագորեն նվաճում են շուկան և գրավում են հարսանեկան զարդերի հատվածըՊանչը դարձել է IKEA-ի հարմարավետ խաղալիքներից մեկը2800 տարվա վաղեմության գերեզմանում 77 մարդու մնացորդներ են հայտնաբերվելԲրիտանիան կհրապարակի նախկին արքայազն Էնդրյուի՝ որպես առևտրային ներկայացուցիչ նշանակվելու հետ կապված գաղտնի փաստաթղթերըՈվքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասինԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելՉԼ. Ինտերը հավաքում է ճամպրուկները. Բուդյոն հաղթեց նաև պատասխան խաղումՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձըՀայ–լեհական երկկողմ օրակարգ և եվրոպական հեռանկարներՀովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008-ի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ. ՔԿԿենտրոնականի ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքերՀայաստանում ԵՄ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները այցելել են Հանրային հեռուստաընկերությունԱռանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներԼուվրի տնօրենը հրաժարական է տվելՏելեգրամի հիմնադիրը հայտնել է, որ իր դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցելՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանինՏելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման նոր դեպքեր են բացահայտվելԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհԻրանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունParamount-ը Warner Bros.-ին ներկայացրել է գնման նոր առաջարկ, որը կարող է դուրս մղել Netflix-ինՏպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Հայաստան

Այս նախագծի ընդունմամբ Եվրամիությունը ցույց կտա, որ սատարելու է Ադրբեջանին իր նոր պատերազմում

168.am-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

– Պարոն Շահնազարյան, օրերս «Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի» վերնագրով հարցազրույց էիք տվել, որում մանրամասն անդրադարձել էիք մայիսի 19-ին «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծին: Մասնավորապես, մեջբերել էիք բանաձևի նախագծի հոդվածներից մեկը. «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին․ ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը», և նշել, որ ԵՄ սատարումը ցանկացած ճանապարհով, այդ թվում նաև` նոր պատերազմով հակամարտություն կարգավորելը վերաբերում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ պետություններից միայն Ադրբեջանին և ԼՂ հակամարտությանը: Այդ հոդվածը, թեկուզ՝ զուտ տեսականորեն, կարո՞ղ է վերաբերել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։

– Քաղաքական պատճառներով չի կարող վերաբերել, քանի որ այդ երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ բացառում են ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծումը։ Բայց նույնիսկ տեսականորեն սա չի կարող վերաբերել այդ երկրներին, քանի որ այդ նույն բանաձևի նախագծում կա մեկ այլ հոդված. «Մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ԱլԳ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները, նրանց տարածքների զավթման փորձերը և մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը և կիսում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով և համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, կոնկրետ այն հակամարտություններում, որոնցում Ռուսաստանը կողմ է» (“whereas the European Parliament condemns the violation of the sovereignty and territorial integrity of the EaP countries, does not recognize forceful changes of their borders and attempted annexation of their territories and rejects the use of force or the threat of force, and shares the EU’s commitment to supporting a peaceful conflict resolution via diplomatic means and in accordance with the norms and principles of international law, the UN Charter and the Helsinki Final Act, namely in the conflicts to which Russia is a party”):

ԵՄ կառույցներում ընդունվել են բազմաթիվ բանաձևեր և փաստաթղթեր, որոնցում ամրագրված է, որ Մոլդովայի, Ուկրաինայի, և Վրաստանի հակամարտություններում Ռուսաստանը կողմ է:

Սա աներկբա նշանակում է, որ այս հոդվածում նշված` «մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը», ինչպես նաև «խաղաղ կարգավորումը» վերաբերում է այն հակամարտություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, իսկ դա միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Այսինքն, ըստ Եվրոպայի խորհրդարանի վերոհիշյալ բանաձևի նախագծի` «ուժի կիրառման և սպառնալիքի մերժման» ու «խաղաղ կարգավորման» սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա չեն տարածվում:

Այնպես որ, այս, ինչպես նաև Ձեր հարցում նշված հոդվածները վերաբերում են բացառապես Ադրբեջանին և ԼՂ հակամարտությանը:

Հոդվածի վերջին հատվածը` «որոնցում Ռուսաստանը կողմ է» (“namely in the conflicts to which Russia is a party”), բանաձևի նախագծում չի եղել և ավելացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 6-ին ԱԺ-ում «Ադրբեջանը կառուցողական է» հայտարարությունից հետո:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանի արտգործնախարարությունը և խորհրդարանական դիվանագիտությունը բացարձակ ոչինչ չեն արել այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը գործել է հիպերակտիվ:

Այս նախագիծը քննարկվելու և ընդունվելու է հունիսի 16-17-ին Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում, և շատ մեծ է հավանականությունը, որ նշածս երկու հոդվածները, ինչպես նաև իմ նախորդ հարցազրույցում նույն նախագծի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հոդվածը, որում նշված չեն կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, քվեարկությամբ կհաստատվեն։

Նշեմ, որ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված այս փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել Եվրապառլամենտի կայքում. այն հասանելի կլինի մի քանի օրից:

– Չէ՞ որ սրանք շատ վտանգավոր զարգացումներ են…

– Իր երկու տարվա գործունեության ընթացքում Փաշինյանը բազմիցս փաստարկներ է տվել, ես կասեի` նվիրաբերել Ադրբեջանին իր կողմից սանձազերծված նոր պատերազմը միջազգային հանրության առաջ արդարացնելու համար, ինչի մասին մամուլով բազմիցս արտահայտվել եմ։ Այս նախագծի ընդունմամբ Եվրամիությունը ցույց կտա, որ սատարելու է Ադրբեջանին իր նոր պատերազմում, և ԵՄ անդամ պետությունները պետք է միասնական լինեն այդ հարցում: