Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ կար ռուս սահմանապահների ներկայությունը, օրինակ մեր միջազգային օդանվակայանում, սակայն ներկայում Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են ՀՀ սահմանապահների կողմից։
Այս մասին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ հարցին:
«Բնականաբար մենք շնորհակալ ենք ՌԴ-ին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեիքն այդ տեսակի ծառայություն մատուցելու, բայց մենք ներկայում կարող ենք և զարգացնում ենք մեր կարողությունները։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները