Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է նրան, որ ցանկանում է հասնել խաղաղության հաստատմանը որքան հնարավոր է շուտ, հայտնում է Axios-ը պորտալը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյային և զրույցին տեղյակ երկու աղբյուրներին։ «Զելենսկին ասել է, թե հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմն արդեն չափազանց երկար է տևում, և ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսից»,- հայտնել է աղբյուրներից մեկը։
Ուկրաինացի պաշտոնյան նաև պատմել է, որ Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության զգալի երաշխիքներ տրամադրելու հարցում՝ Ռուսաստանի հետ պոտենցիալ խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցին մասնակցել են նաև հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Զելենսկին պատմել է, որ նրանք քննարկել են հարցեր, որոնց շուրջ իրենց ներկայացուցիչները կաշխատեն Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք երկկողմ հանդիպմանը, ինչպես նաև նախապատրաստությունը բանակցային թիմերի հաջորդ հանդիպմանը՝ ամբողջական կազմով, եռակողմ ձևաչափով՝ մարտի սկզբին։


















































Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Թրամփը սպառնացել է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները