Մեծ Բրիտանիայում գործարկվել է ուկրաինական առաջին ռազմական գործարանը
Մեծ Բրիտանիայում գործարկվել է ուկրաինական առաջին ռազմական գործարանը, որտեղ կարտադրվեն հարձակողական անօդաչու թռչող սարքեր, այսօր հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Նրա Telegram գրառման համաձայն՝ գործարանը պատկանում է «Ukrspecsystems» ընկերությանը, որի անօդաչուներն արդեն կիրառվում են պատերազմում և, ըստ պաշտոնյայի, ապացուցել են իրենց արդյունավետությունը բարձր տեխնոլոգիական մարտական գործողությունների պայմաններում։
Զալուժնին նաև նշել է, որ ընկերության ինժեներական և նախագծային կենտրոնը կմնա Ուկրաինայում, իսկ արտադրական գծերը կտեղակայվեն Մեծ Բրիտանիայում։ Այս ձևաչափը նպատակ ունի արագացնել արտադրությունը և ապահովել կայուն մատակարարումներ։
«Մեծ Բրիտանիայում արտադրության մեկնարկը խորը ռազմավարական տրամաբանություն ունի։ Սա ուշադրության շեղում չէ Ուկրաինայից։ Սա մեր համատեղ կարողությունների ընդլայնում է և կայունության երկրորդ շերտի ստեղծում, որը երաշխավորում է արտադրության շարունակականությունը», — ընդգծել է Ուկրաինայի դեսպանը՝ հիշեցնելով, որ «Ուկրաինան պայքարում է անընդհատ հրթիռային հարվածների, ենթակառուցվածքների ոչնչացման և արտադրության սպառնալիքների դեմ»։
Հետևաբար, «դաշնակիցները ոչ միայն աջակցում են միմյանց, այլև ձևավորում են արդյունաբերական անվտանգության ընդհանուր բազա», - հավելել է Զալուժնին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները