Գերմանական կրքեր՝ առանց երկրպագուների
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չնախատեսված ընդհատումից հետո վերսկսվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը: Ընթանում են թեժ եւ հետաքրքիր հանդիպումներ, բայց առանց երկրպագուների:
27-րդ տուրում կայացել է վեց հանդիպում: Բրունո Լաբադիան համավարակից հետո գլխավորեց Բեռլինի Հերտան եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ այս անգամ 4:0 հաշվով Բեռլինի նկատմամբ: Երկու խաղում Լաբադիայի գլխավորությամբ Հերտան խձել է յոթ գոլ, իսկ սեփական դարպասը պահել անառիկ, ինչպես կասեր Սուրեն Բաղդասարյանը:
Այժմ Հերտան 34 միավորով արդեն տասներորդ տեղում է: Սկզբունքային խաղում Մյունխենգլադբախը սեփական դաշտում 3:1 հաշվով պարտվեց Բայերից եւ նահանջեց, հայտնվելով չորրորդ տեղում, իսկ Բայերը վաստակեց 53 միավոր, մեկ միավոր առաջ անցավ Մյունխենգլադբախից եւ հայտնվեց երրորդ տեղում:
Երկրորդ տեղում 57 միավորով Դորտմունդն է, որը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Վոլֆսբուրգին:
Առաջին տեղում Բավարիան է, որը Այնտրախտին 5:2 հաշվով հաղթելուց հետո Դորտմունդից պահպանում է չորս միավորի առավելությունը:
Ֆրայբուրգը տանը 1:0 հաշվով պարտվեց Վերդերից, իսկ Պադերբորդն-Հոֆենհայմ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Պադերբորնը վերջին, իսկ Վերդերը նախավերջին տեղերում են:
Երկրորդ Բունդեսլիգայում եւս հանդիպումները վերսկսվել են: Այստեղ առաջին տեղում հայերի համակրանքը վայելող Արմինիա ակումբն է, որը այսօր Երեւանի ժամանակով 15.30-ին սկսբունքային խաղում մրցելու է Համբուրգի հետ, որն էլ երկրորդն է եւ առաջատարից հետ է մնում յոթ միավորով:
Երրորդ տեղում Շտուտգորտն է, որը հանդիպելու է Հոլստեն Քիլի հետ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար