Forbes․ Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը
Աշխարհի նախկին առաջին ռակետ ճապոնուհի Նաոմի Օսական ռեկորդ է սահմանել կանանց սպորտում՝ տարվա կտրվածքով վաստակելով 37,4 միլիոն դոլար, հայտնում է Forbes-ը:
Օսկանա 2019-ին վաստակել է 1,4 միլիոն դոլար ավելին, քան ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ Grand Slam-ի 23-ակի հաղթողը: Ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 29-րդ և 33-րդ տեղերը:
2016 թվականից ի վեր առաջին անգամ երկու կին մարզիկ ընդգրկվել են Forbes-ի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների վարկանիշային աղյուսակում: Ամսագիրը շուտով կհրապարկի նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամբողջական ցուցակը:
Այս պահին թենիսիստուհին 15 հովանավորչական պայմանագիր ունի: Մասնավորապես, նա պայմանագրեր է կնքել Nissan Motor-ի, Shiseido-ի և Yonex-ի հետ:
2018 թվականին Օսակա դարձավ Ճապոնիայի առաջին ներկայացուցիչը, որը հաղթեց Grand Slam մրցաշարում: US Open 2018-ի եզրափակչում նա հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին: 2019-ի հունվարին Օսական հաղթեց Ավստրալիայի օփենում, եզրափակչում յաղթելով Պետրա Կվիտովային:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար