Սպասենք ռեժիմի լայնածավալ վնգստոցներին. Արսեն Բաբայան
Արթուր Վանեցյանի հարցազրույցը հրապարակվեց. սպասենք ռեժիմի լայնածավալ վնգստոցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Նա նաեւ մեջբերում է արել Վանեցյանի հարցազրույցից. «Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ Արել եմ ամեն ինչ, որ հրապարակներում քաղաքացիներին տրված խոստումներն ի կատար ածվեն։ Այն 48 միլիարդ դրամի մասին, որ կառավարությունը բարձրաձայնում է, որ կոպեկ առ կոպեկ վերադարձվել է պետբյուջե, արվել է բացառապես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում։
«Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են դա անում եւ մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետեւ ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը հետ վերադարձրել պետական բյուջե եւ ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով։
Որովհետեւ ինչի համար ժողովուրդն ընդվզել է, այդ խոստումների ամենաէֆեկտիվ մասը ես եմ արել։ Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա․ եթե ուզում ենք, որ հետագայում կոռուպցիա չլինի, պետք է լինեն ինստիտուցիոնալ որոշումներ, որոնք կբացառեն կոռուպցիան։ Մենք տեսանք՝ նոր իշխանությունների մեջ բազմաթիվ մարդիկ մեղադրվեցին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ չեն արվում խորքային բարեփոխումներ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է զուտ լայվ մտնելու եւ ինչ-որ բան ասելու շրջանակներում։ Կոռուպցիայի դեմ պայքար մեզանում այսօր չի տարվում։ Ես սա ցավով եմ ասում։ Բայց իրողություն է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ