Վրաստանի վարչապետ. վարկերի վճարումը կհետաձգվի եւս 3 ամսով
Վրաստանի քաղաքացիների համար, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պատճառով, վարկերի վճարումը կհետաձգվի եւս 3 ամսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Մենք որոշում ենք ընդունել, որը ենթադրում է հետեւյալը. քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, հաջորդ 3 ամիսներին հնարավորություն կունենան չվճարել վարկերը: Բացի այդ, բոլոր քաղաքացիները, որոնց եկամուտը նվազել է ճգնաժամի շրջանում, կարող են դիմել բանկ՝ վարկերը վճարումը հետաձգելու համար»,-ասել է Գախարիան:
Վրաստանի կառավարության գնահատմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկիրը զրկվել է մինչեւ 350 հազար աշխատատեղից:
Իշխանությունները 460 մլն լարի (ավելի քան 144 մլն դոլար) են տրամադրել 350 հազար քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը:
Կառավարությունը նաեւ 83 մլն լարի (ավելի քան 25,9 մլն դոլար) են տրամադրել սոցիալապես անապահով անձանց աջակցության համար:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել